Tert.am-ը գրում է.
Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը ձերբակալված է: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կիպրոսի արտգործնախարարությունը, հաղորդում է The Guardian-ը:
 
Ավելի վաղ AFP գործակալությունը հաղորդել էր, որ ևս չորս հոգի է ազատ արձակվել Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռից
 
Լրատվամիջոցները, վկայակոչելով Cypriot TV-ի կադրերը, հայտնել էին, որ մի հոգի դուրս է եկել օդաչուի բաց պատուհանից, ցատկել գետնին և հեռացել տարածքից։
 
Հեռուստաալիքը ցույց է տվել, որ մոտ 20 զինված հատուկջոկատային է գտնվում օդանավակայանում, այդտեղ կա նաև զրահամեքենա:
 
Առավոտյան հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:
 
Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել է եգիպտական ինքնաթիռն առևանգողի ինքնությունը։ Համաձայն ճշտված տվյալների՝ նա Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան է։ 
 
Ինքնաթիռի հետ կապված բոլոր մանրամասները կարող եք կարդալ՝ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել