ԱԺ-ի 131 պատգամավորին ասեք, որ իրեն ընդունած օրենքը չի գործում, որ իրենք հետևողական չեն իրենց ընդունած օրենքների նկատմամբ, մասնավորապես մեքենաների մաքսազերծման հետ կապված։ Հատուկ բացված ԱՊՀ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծման բաժնի սևահեր աղջիկը շատ անբռնազբոս կերպով տեղեկացրեց, որ «այո, օրենքն ընդունվելա, բայց չի գործում, ու չիգիտի, թե երբ կգործի, հետևեք լուրերին, կիմանաք»։ Բա շուտ ասեիր քուր ջան, մենք էլ էշի պես ԱԺ-ին ենք հետևում, դու մի ասա լուրերին պետքա հետևեինք… Ակունք իմաստության։
Մի խոսքով, կոչ կանեմ բոլոր այն պատգամավորներին և այդ հարցով պատասխանատու անձանց՝ պարոնայք և տիկնայք, հետևողական եղեք ձեր ընդունած օրենքների կատարմանը։ Մարդիկ մեքենան բերում ու փաստի առաջ եմ կանգնում։ Եթե ի վիճակի չեք կանոնակարգելու, գուցե ուղիներ փնտրեմ տիկին Բալավայի հետ կապվելու, ով հերթական անգամ կպարտադրի ՀՀ իշխանությունների հարգելու իր քաղաքացիներին։ Առայժմ այսքանը։

հ.գ. Նախագահի վավերացումն արդարացում չէ, դա մի վայրկյանի հարց է,մանավանդ մի ամբողջ տարի մարդկանց խաբելով փող են կլպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել