
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի ներքին գործերի և քաղաքացիական ավիացիայի նախարարությունները որոշել են երկրի բոլոր օդանավակայաններում աշխատանքի արտակարգ ռեժիմ սահմանել, տեղեկացնում է ТАСС-ը։
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը նաև կոչ է արել ստուգել Ալեքսանդրիայի Բուրգ ալ-Արաբ օդանավակայանի անվտանգությունը, որտեղից թռել էր Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռը։
Կահիրեի օդանավակայանում անվտանգության նկատառումներով հետաձգվել են Egyptair-ի չվերթները դեպի Նյու Յորք։
Առավոտյան Եգիպտոսի քաղաքացի Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան առևանգել է Ալեքսանդրիայից թռած ինքնաթիռը, որում եղել է 81 մարդ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/29/egypt-airports/1977239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել