Եգիպտոսի իշխանությունները երկրի բոլոր օդանավակայաններում աշխատանքի արտակարգ ռեժիմ են սահմանել


15:48 , 29 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի ներքին գործերի և քաղաքացիական ավիացիայի նախարարությունները որոշել են երկրի բոլոր օդանավակայաններում աշխատանքի արտակարգ ռեժիմ սահմանել, տեղեկացնում է ТАСС-ը։

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը նաև կոչ է արել ստուգել Ալեքսանդրիայի Բուրգ ալ-Արաբ օդանավակայանի անվտանգությունը, որտեղից թռել էր Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռը։

Կահիրեի օդանավակայանում անվտանգության նկատառումներով հետաձգվել են Egyptair-ի չվերթները դեպի Նյու Յորք։

Առավոտյան Եգիպտոսի քաղաքացի Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան առևանգել է Ալեքսանդրիայից թռած ինքնաթիռը, որում եղել է 81 մարդ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։