Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն այս օրերին մասնակցում էր Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անցկացվող Դոեբերլի Գավաթի խաղարկությանը, որին մասնակցում էին 7 երկրի 59 պատվիրավ, որոնց թվում էին նաև 4 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ:

Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հնդիկ գրոսմայստեր Գանգուլի Սուրյա Շեկհարի հետ միասին կիսեց 2-3-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով հայտնվեց երրորդ հորիզոնականում:

Իսկ մրցաշարի հաղթողի կոչումը միանձնյա նվաճեց Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, ով իր ակտիվում գրանցեց 7,5 միավոր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել