Panorama.am-ը գրում է.

Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմում գլխավոր դերը խաղալու է օտարազգի դերասան: Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը:  Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են Սանկտ Պետերբուրգում փետրվարի 20-ից: Գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին, ֆիլմը պատմելու է հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքից  չորս օրվա մասին:

Գլխավոր դերում հանդես եկող դերասանի անունը չեն հայտնում:

«Ինտրիգը ոչ դեմքն է, ոչ էլ դերասանը, այնտեղ ինտրիգը նրա ճակատագիրն է: Դա շատ հետաքրքիր ճակատագիր է, և այդ պատճառով մենք ցանկանում ենք արժանիորեն պատմել նրա մասին և ինչու է նա մեզ դուր եկել: Որպես դերասան՝  նա շատ լավն է: Նա կարող է խաղալ Դովլաթովի դերը, քանի որ հասկանում է` ինչ է խաղում: Չնայած նա բավականին երիտասարդ է, շատ բաների միջով է անցել և այդ պատճառով էլ շատ լավ զգում է»,- ասել է պրոդյուսերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել