Անցած ձմեռ Արկտիկայում սառույցի ծածկույթի տարածքը նվազել է մինչև ռեկորդային նվազագույնի, հայտնում է TASS-ը: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները Երկրի ձյունե և սառցե ծածկույթի ուսումնասիրման ազգային կենտրոնից: Այդ կազմակերպությունը գործում է Կոլորադոյի համալսարանին կից՝ Բոուլդերում:
Երկուշաբթի Կենտրոնի մամլո ծառայությունը հայտնել է, որ մարտի 24-ի դրությամբ սառույցի շերտի տարածքն Արկտիկայում կազմել է 14,52 մլն քկմ: Սա նշանակում է, որ Արկտիկայում սառույցի պատմական նվազագույն մակերևույթ է դիտվում երկրորդ տարին անընդմեջ: 2015 թ. փետրվարի 25-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 14,54 մլն քկմ: Իսկ 1981-2010 թթ. Արկտիկայում սառույցի տարածքը կազմել է միջինում 15,64 մլն քկմ:
Նոր հետազոտությունը, ինչպես TASS-ին ասել է Կենտրոնի ղեկավարներից Թեդ Սքեմբոսը, հիմնված է, ինչպես նախորդները, ամերիկյան արբանյակներով ստացված տեղեկության վրա:



