Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով Հնդկահայոց հոգևոր հովվի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, ազատվելով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկաստանում իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել