Tert.am-ը գրում է.
Վաղը՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: Քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, իշխանությունների կողմից ձևաչափին ամենայն հավանականությամբ կմասնակցեն ինքը, ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը՝ որպես փորձագետ, Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, և մեկ հոգի՝ ՀՅԴ-ից, որպես այլևս իշխանության ներկայացուցիչ։
Ավելի վաղը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ կմասնակցեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից: