ՏԱՍՍ-ը հայտնում է, որ իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի՝ Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղյալ են համարվել: Տեղեկությունը հաստատել է նաև շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությունը։ Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսում են, որ ստիպված են հայտարարել շրջագայությունն Հայաստանում, ՌԴ-ում և Էստոնիայում կայանալիք համերգները չեղյալ հայտարարելու մասին, քանի որ տուրնեի կազմակերպիչ ռուսական «Գոլբալ կոմունիկացիաներ» ՍՊԸ-ն խախտել է պայմանագրային պարտավորությունները:

Ինչպես նշել է պրոդյուսերական ընկերությունը, ռուս կազմակերպիչը «բազմիցս խախտել է համաձայնեցված դրամական պարտավորությունները, որոնք նախատեսված էին Ռամազոտիի շոուն բարձր միջազգային չափանիշներով անցկացնելու նպատակով նախատեսված ծախսերը հոգալու համար:

«Մենք սպասեցինք մինչև վերջին պահը, երբ դեռ հնարավոր էր ապահովել շոուի բարձր որակը, սակայն մինչ օրս չենք ստացել առաջիկա շոուների համար նախատեսված փոխանցումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պրոդյուսերները նշել են, որ իրենց իրավունք են վերապահում դատի տալ ռուս կազմակերպչին: «Գոլբալ կոմունիկացիաներ» ընկերության մեկնաբանությունը ստանալ չի հաջողվել:

Մոսկվայում Ռամազոտիի համերգը պետք է կայանար ապրիլի 2-ին և 3-ին, սակայն «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի կայքում համերգը չեղարկելու մասին հայտարարություն չկա, տոմսերը վաճառվում են:

Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել