The Hindustan Times-ի փոխանցմամբ՝ Օհայոյի համալսարանի աշխատակիցներն անցկացրել են երկու առանձին հետազոտություն: Նրանք եզրակացրել են, որ այն գործընկերները, որոնք ի պաշտոնե չափավոր ցածր կամ բարձր են, ավելի շատ են առաջարկում իրենց օգնությունը:

Առաջին հետազոտությանը մասնակցել է 267 ուսանող: Կամավորներին խնդրել են պատկերացնել, որ նրանք 15 գործընկերների հետ միասին աշխատում են վաճառքով զբաղվող խոշոր ընկերությունում:

Նրանց հայտնել են, որ իրենց թիմակիցներից մեկը կարող է ստանալ խոշոր հաճախորդ, սակայն նրան չի բավականացնում ժամանակը: Մասնագետները նկատել են, որ հետազոտության մասնակիցները սկսել են մեծապես օգնել իրենց գործընկերոջը, եթե վերջինս կարիերայի աստիճաններում եղել է չափավոր հեռավորության վրա:

Երկրորդ հետազոտությանը մասնակցել է 175 աշխատակից: Նրանք պատմել են, թե իրենց գործընկերներից ովքեր են ավելի հաճախ օգնության համար դիմել իրենց, և թե իրենք ում հետ են խորհրդակցել նման հարցով: Գիտնականները ստացել են նման արդյունքներ: Աշխատակիցները դիմել և օգնել են իրենց այն գործընկերներին, որոնք կարիերայի աստիճաններում եղել են իրենցից ոչ շատ մոտ և ոչ էլ շատ հեռու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել