Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում էՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով:

Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան  աղջիկները: Հաջորդ օրը տղաները և պարային զույգերը կմրցեն ազատ ծրագրում: Մրցումային վերջին օրը` ապրիլի 2-ին, կրկին պայքարի մեջ կմտնեն աղջիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել