Tert.am-ը գրում է.
09։43
Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի թունավորված 10 բնակիչներից 6-ը գտնվում են Եղվարդի բժշկական կենտրոնում և նրանց վիճակը առավել թեթև է, քան Երևան` «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները:
«Մեզ մոտ են գտնվում այդ ընտանիքի հարսները և թոռները, վիճակները նորմալ է, իսկ Երևան տեղափոխված տատիկն ու պապիկը ու երկու որդիները`ծանր էին»- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի ընդունարանի բժիշկը:
Հիշեցնենք, որ ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
09։33
Մարտի 29-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (10 հոգի), որ հոսպիտալացվել էին Եղվարդի ու Երևանի ԲԿ-ներ, թունավորվել են շմոլ գազից: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժնից, ուր տեղափոխվել են հիվանդներից 4-ը:
«Երկու հոգի գտնվում են ծանր վիճակում, երկուսը` միջին ծանրության, ծանր վիճակը տարիքով մեծերի մոտ է` հոր և մոր»,- հայտնեց թունաբանը:
Ըստ նրա հիվանդները ստանում են բուժում և առաջին հերթին` թթվածնային թերապիա:
Մարտի 29-ին՝ ժամը 05։07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (10 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Լ. Շ.-ը, Մ. Շ.-ը, Մ. Շ.-ը և Պ. Շ.-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



