«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի   մարզպետ  նշանակվելուց   մեկ շաբաթ   անց   մարզպետարանի   երկու աշխատակցի   ազատել  Է  աշխատանքից և նրանց փոխարեն նշանակել իր կուսակիցներին։ Մասնավորապես՝ մարզպետը   մարտի   11-ին   աշխատանքից ազատել Է նախկին մարզպետի օգնականներ   Արաքսյա   Կիրակոսյանին   և Տիգրան Շահբազյանին։ Նրանց փոխարեն մարզպետի օգնական  են  դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը։ Վերջինս հայոց լեզվի և գրականության մասնագետ Է, իսկ Թ. Մանուկյանը եղել Է Սարատակ համայնքի ավագանու անդամ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել