Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը մեկնաբանել է ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունը՝ Իզմիր ռուս զինվորականների նախատեսվող այցի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը

«Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են և երկար տարիներ ապրում են հաշտ ու խաղաղ։ Մենք թեև որոշ հարցերում մրցակիցներ ենք, սակայն հաջողությամբ համագործակցում ենք ժողտնտեսության բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Քուրթուլմուշը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի հետ կապված և կողմ է հարաբերությունների նորմալացմանն ու լարվածության նվազեցմանը։

«Ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը չեն հրաժարվի միմյանցից։ Կողմերից ոչ մեկը չի գնա հարաբերությունների խզման ինքնաթիռի հետ կապված ճգնաժամի պատճառով։ Այժմ ժամանում են ռուս զինվորականները, և կողմերի միջև բանակցություններից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչպես կզարգանան դեպքերը»,- ասել է փոխվարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել