Երկվորյակներ Էմմա և Սարա Կոպոնենները մոտ 25 հազար դոլար են վճարել միանման պլաստիկ վիրահատություններ կատարելու և իրենց նմանությունը պահպանելու համար:

Պլաստիկ վիրաբուժությամբ տարված քույրերը կուրծքը մեծացնելու երեք վիրահատություն են արել և շարունակում են շուրթերը մեծացնող ներարկումներ անել:

25-ամյա աղջիկները պարբերաբար միասին մարզասրահ են այցելում, որպեսզի իրենց մարմիններն առավելագույնս նման լինեն:

Նրանք նաև նույն սնունդն են ուտում, որպեսզի պահպանեն նույն քաշը:

Ծնունդով շվեդ երկվորյակները Իսպանիա են եկել արհեստական կատարելության հետևից:

Աղջիկները չեն թաքցնում, որ տարված են պլաստիկ վիրահատություններով, ընդ որում՝ նրանց համար չափազանց բառը գոյություն չունի:

Երկվորյակները, որ դեռ միայնակ են, մի քանի պլաստիկ վիրահատություններ են ծրագրած եղել:

2009թ., երբ նրանք դեռ 19 տարեկան էին, բանկից վարկ են վերցրել, որպեսզի վճարեն իրենց առաջին վիրահատության համար:

Մեկ տարի անց, երբ որոշել են, որ իրենց կրծքի չափերը բավարար չեն, ևս մեկ անգամ են վիրահատվել, սակայն միայն երրորդ վիրահատությունից հետո են իրենց կրծքի չափսերը գոհացնող համարել:

Այժմ նրանք իրենց երջանիկ են զգում, թեև նրանց հայրը չի քաջալերում դուստրերի՝ պլաստիկ վիրահատություններով տարվածությունը:

«Մեր հայրը մեզանով ընդհանրապես չի հպարտանում: Նա ատում է մեր մարմիններն ու դաջվածքները: Որոշ աղջիկներ վիրավորում են մեզ՝ մարմնավաճառ անվանելով, սակայն մենք կարծում ենք, որ նրանք ուղղակի նախանձում են այն ուշադրության համար, որին արժանանում ենք»,-պատմել են քույրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել