Առավոտները մեկ բաժակ անյուղ կաթը կօգնի ավելորդ կալորիաներ չկուտակել ճաշին: allwomen.net.ua­ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ավստրալացի դիետոլոգների հետազոտության տվյալները:

Բժիշկների ենթադրությունը հասատատելու համար 30 կամավորի մասնակցությամբ փորձ է կատարվել: Նրանցից 15­ն ամեն առավոտ մեկ բաժակ յուղազերծ կաթ է խմել: Մյուս կեսը՝ 1 բաժակ հյութ: Բոլորի սննդակարգը նույնն է եղել:

Արդյունքում պարզվել է՝ առավոտյան կաթ խմած մասնակիցները ճաշին ավելի քիչ կալորիա են ընդունել, քան հյութ խմողները: Բացի դրանից՝ առաջին խմբի կամավորները նույնիսկ նիհարել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել