BaquAraratnews.am-ը գրում է.

Մայիսի 18-ին Բաքվում Եվրոպա-Ադրբեջան երկրորդ գործարար գագաթաժողովը կանցկացվի: Այս մասին գրում է East Invest պարբերականը:

Տեղեկության համաձայն, միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձնեն առաջնահերթ երեք ուղղությունների՝ գյուղատնտեսական եւ պարենային արդյունաբերության, տրանսպորտի եւ լոգիստիկայի, զբոսաշրջության:

Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն նշված ոլորտներում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: Նախատեսվում է կլոր սեղանների անցկացում, սեմինարներ, business-to-business ձեւաչափով հանդիպումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել