1770-ական թվականներին, երբ անգլոամերկացիները գործարքներ էին կնքում իսպանոամերիկացիների հետ, հիմնական արտարժույթը, որն օգտագործվում էր, իսպանական պեսոն էր, որը նշվում էր լատինական P տառով:
Հենց այս p տառից էլ առաջացել է $ նշանը: Երբ խոսքը գնում էր հոգնակի թվերի մասին, անգլոամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps: Տարիների ընթացքում, գործարարների արագ գրի հետևանքով, P և տողավերևի S տառերը միաձուլվում են, և նոր գրվածքի վերևի մասը սկսում է հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Քանի որ գործարար ամերիկացիները միշտ էլ պրակտիկ են եղել, ապա շատ շուտով Ps գրվածքը կրաճտվել է այնքան, որ մնացել է միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:
Այն պահին, երբ ամերիկացիներն արդեն շրջանառության մեջ էին մտցնում դոլարը, ԱՄՆ-ում գրեթե ամենուրեք օգտագործվում էր պեսոն: Դոլարը մտցնելու պահին սահմանված փոխարժեքը մեկին-մեկ էր, ինչի արդյունքում էլ շատերի համար դոլարը նոր պեսո էր, ու պեսոյի նշանը սահուն կերպով անցավ դոլարին: Այնպես որ, այսօր երբ գրում ենք 5000$, ստացվում է, որ գրում ենք 5000 պեսո: Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։
ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։ 1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս, ցուցաբերելով մոտ 7.6% տարեկան աճ։ Այնուամենայնիվ 2006-ի դեկտեմբերին, ըստ շրջանառության մեջ գտնվող կանխիկ թղթադրամի գումարային արժեքի ցուցանիշի Եվրոն անցավ դոլարին։ Շրջանառության մեջ գնտվող Եվրո թղթադրամի արժեքը հասել էր ավելի քան €610 միլիարդի, որն այն պահին համարժեք էր US$802 միլիարդին։
Ամեն օր ԱՄՆ-ում տպվում է 35 մլն. տարբեր անվանական գնով թղթադրամ, $635 մլն. ընդհանուր արժողությամբ։ Դրանց 95%ը օգտագործվում է արդեն մաշված թղթադրամների փոխարեն շրջանառության մեջ մտնելու համար։ 2005 թվին մի թղթադրամի պատրաստման գինը կազմում էր մոտավորապես 5,7 ցենտ։ Թղթադրամների տեսքը հաստատվել է 1928 թվականին։ Դրանց վրա պատկերված են ԱՄՆի պետական գործիչների դիմանկարները։Մյուս երեսի պատկերները ներկայացնում են ԱՄՆ պատմությունը։ԱՄՆ-ում թղթադրամների պաշտպանության համար շատ միջոցներ են կրառված։ Այն թուղտը, որը օգտագործվում է դոլարը պատրաստելուց, տպում է միայն մի կազմակերպություն, որը իրավունք չունի վաճառել այն որևէ կազմակերության, բացի ԱՄՆ դաշնային իշխանություններից։ Ներկի բանաձը հանդիսանում է գաղտնիք։ Որը 1854 թվականին հայտնագործել է Քրիստափոր Տեր-Սերոբյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել