Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Կատալոնական «Բարսելոնան» ամբողջովին չի վճարել անգլիական «Լիվերպուլին» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի համար:
Ըստ աղբյուրի՝ Կատալոնական ակումբն Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի համար պետք է վճարեր 82 մլն եվրո: Իսպանիայի չեմպիոնը դա պետք է անի 5 ժամկետով: «Բարսելոնան» ամռանը պետք է վճարի 16 մլն եվրո:
Սուարեսի պայմանագրում չկա նշված կետ, որ կատալոնական ակումբը պետք է լրացուցիչ բոնուս վճարի, եթե հարձակվողն ստանա «Ոսկե գնդակ» կամ «Ոսկե խաղակոշիկ»:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=86053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել