Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին Կալինինգրադ թռիչքի ժամանակ Բալթիկ ծովի չեզոք ջրերում ուղեկցել են ռուսական Սու-27 ինքնաթիռները, իսկ 2 կմ հեռավորությամբ՝ թռել են ՆԱՏՕ-ի Eurofighter կործանիչները. հայտնում է РИА Новости գործակալությունը:  

Շոյգուի այցը Կալինինգրադ, որը ռուսական անկլավ է Եվրոպայի կենտրոնում, աշխատանքային բնույթ է կրում:

Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի աննախադեպ ակտիվության մասին Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում իրավիճակի սրացման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել