Panorama.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` վերջինիս  հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ: Տեղեկացնում է «prensaarmenia.com.ar» կայքը: 

«Սիրելի եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում եմ այս ուրախությանը: Թող Տերը հատուցի այն ամեն բարիքը, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն շարունակի արգասաբեր լինել: Եվ խնդրում եմ, որ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Խնդրում եմ փոխանցեք իմ ողջույնները հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներին»,- գրել է Ֆրանցիսկոս պապը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել