Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատապարտյալ է ու կարող է բողոքարկել իր գործով դատարանի վճիռը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առայժմ ոչ մի գործողությոն չի ձեռնարկվել: Հետեւաբար դե յուրե ու դե ֆակտո այս պահին Սավչենկոն դատապարտյալ է: Դե յուրե նա բողոքարկման հնարավորություն ունի: Սպասում ենք, այսինքն եթե որեւէ որոշում կայացվի, կամ որեւէ գործողություն ձեռնարկվի, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/savchenkon-datapartyal-e-u-karogh-e-boghokharkel-datarani-vtchireh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



