(Երբ մեր ժողովուրդը դարձավ նացիստ ու սնոբ, չեմ հասկանում?)
Երևի այդ խանութպաններին կամ նրանց մերձավորներին շատ "տեղը տեղին" են վերաբերվել ժամանակին, օրինակ, Ռուսաստանի սկինհեդները, կամ եվրոպացի "բարձր ռասսան"` վրաները մի տեսակ հանդուրժող զզվանքով նայելով.... Ու իրենք հիմա կոմպենսացնում են կրած վիրավորանքները պարսիկ տուրիստների վրա: (Բա ոնց` էդ եվրոպացուն կարելի է, ռուսին կարելի է` մեզ չէ, խի ինչով ենք պակաս? )
Ասում եք` բան են գողանում խանութներից? Չէ, հա! Երևի տարին մեկ անգամ ընտանիքներով իրենց կրոնական տոնին Երևան են գալիս` հատուկ ձեր բուտիկներից մայկա-տռուսիկ թռցնելու համար, տղերք...) Կամ երևի սեփական փորձ ունեք` եվրոպաներից ուղարկված իսկական ֆրանսիական պարֆյում մի 5 հազար դրամով ձեռքի վրայից գնելու` իմանալով, որ դա գողացված է? Ու մտածում եք, դե, եթե ձեր ծանոթները Անգլիայում բուտիկներից դուխի են թռցրել, ապա ինչու պաչսիկներն այստեղ չեն թռցնի?
Ում եք խաբում, պարոնայք? Ձեր իրական մոտիվը բնավ կարծեցյալ գողություն-մողությունը չէ, այլ այն, որ "պարսիկներից զզվում եք": Վստահ եմ` նույն կերպ "կզզվեիք" նաև հնդիկներից, արաբներից, լատինոսներից, եթե նրա`նք էլ հոծ խմբերով ու շատ գային Երևան: Սա շատ վատ բան է, պարոնայք, շատ արգահատելի, զզվելի, ու շատ խղճուկ բան` տուրիստներին ներս չթողնել խանութ` նացիստական վերաբերմունքից ելնելով, ու դա ներկայացնելով այնպես, որ իբր վախենում եք բան թռցնեն:
- Ընկերնե`ր առաջարկում եմ բոյկոտել այն խանութները, որտեղ այդպիսի անարգական վերաբերմունք են ցուցաբերում պարսիկ (և ոչ միայն) տուրիստների հանդեպ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.mikayelyan/posts/986393024729852?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել