belgiaAraratnews.am-ը գրում է.

Բելգիայի համերկրային դատախազությունը մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչական գործողության մեջ երեք կասկածվողների, եւս մեկ կասկածյալ կալանավորված Է հարցաքննություն անցկացնելու համար, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:

Դատախազության պաշտոնական հայտարարության մեջ ասված Է, որ մեղադրանքներ են առաջադրված Մոհամեդ Բ.-ին, Յասին Ա.-ին եւ Աբուբաքըր Օ.-ին:

«Նրանց մեղադրանքներ են առաջադրված ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար»,-հայտնել Է դատախազությունը:

Բոլոր չորսն Էլ ձերբակալվել են մարտի 27-ին ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ դատախազությունն առայժմ չի կարող տրամադրել առավել հանգամանալի տեղեկատվություն: Նաեւ չի ճշտվում՝ նրանց առաջադրված մեղադրանքները կապված են արդյոք Բրյուսելում իրականացված պայթյունների հետ:

Անցած շաբաթվա վերջին բելգիական դատախազությունն ահաբեկչական գործունեության մեղադրանքներ Է առաջադրել երեք անձանց, որոնցից մեկը կասկածվում Է մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ:

Բելգիական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ձերբակալված կասկածյալը Ֆեյսալ Շեֆուն Է, ով հենց այն մարդն Է, որը Բրյուսելի օդանավակայանի տեսահսկման խցիկի լուսանկարում գտնվում Է մահապարտներ Բրահիմ Բաքրաուիի եւ Նաջիմ Լաշրաուիի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել