Փոքրիկը պատուհանից մորը հետևելիս է եղել. նոր մանրամասներHraparak.am-ը գրում է.

Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որն ավարտվել է փոքրիկ աղջկա մահով:

Մեզ պատմեցին, որ 3-ամյա փոքրիկը պատուհանից հետևել է մորը, ով իջել է տանից: Երեխան հավասարակշռությունը կորցրել է և ընկել հենց մոր աչքի առաջ: Միաժամանակ տեղեկանում ենք, որ փոքրիկը տան միակ երեխան չէ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փոքրիկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի 7-րդ հարկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել