Սպանախի մեջ պարունակվող կառուցվածքներն օգնում են նվազեցնել քաշը, պարզել են Լունդյան համալսարանի մասնագետները: Դրանք տիլակոիդներն են, որոնք ընդունակ են դանդաղեցնելու աղիներում ուտելիքի մարսումը, և առաջացնում են «կուշտ լինելու հորմոններ», գրում է HNGN-ը: Տերևավոր բանջարեղենների մեջ ամենաշատ տիլակոիդներ պարունակում է սպանախը:

Երբ կամավորների խմբին տվել են տիլակոիդներ, մարդիկ ավելի քիչ են սով զգացել: Նրանք ավելի շատ չեն կերել, քան օրը 3 անգամ: Տիլակոիդներն իրենց մեջ ներառում են տարբեր նյութեր` գալակտոլիպիդներ, սպիտակուցներ, A, E, K վիտամիններ, հակաօքսիդիչներ, բետա-կարոտին և լյուտեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել