Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական Մոսկվայի կողմից սահմանած պատժամիջոցները Անկարային բավականին դժվարություններ պատճառեցին, սակայն Թուրքիայի համար էլ ավելի բարդացավ իրավիճակը այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդուժի հաջող գործողությունները ավերեցին Թուրքիայի էներգետիկայի հեռանկարները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին գրում է «Oilprice» պարբերականը:

Նշենք, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների արդյունքում Թուրքիայի տնտեսությունը  այդքան էլ նախանաձելի վիճակում չէ: 2002 թ-ից սկսած Թուրքիան մեծ կախվածություն ունի ռուսական բնական գազից և նավթից: Դրա հետ մեկտեղ Թուրքիային շատ քիչ էր հետաքրքրում այն փաստը, որ իր հարաբերությունները այլ երկրների հետ էներգետիկայի ոլորտում այնքան էլ զարգացած չեն, նշում է հոդվածագիրը:

Ցանկանալով փոքրացնել կախվածությունը Ռուսաստանից՝ Թուրքիան համաձայնագիր ստորագրեց Քատարի հետ գազի մատակարարման համար: Հանուն այդ համաձայնագրի Անկարան մեծ ռիսկի դիմեց, քանի որ գազամուղը երկու երկրների միջև  անցնելու էր Սիրիայի, Իրաքի և քրդական  տարածքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել