Tert.am-ը գրում է.
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից. հայտնում է թուրքական Habertürk-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ դիվանագիտական աղբյուրներն այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական Գազիայնթապ նահանգում ԻՊ 10 զինյալ է ձերբակալվել, որոնք հարձակումներ էին պատրաստում Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ:
Այդ սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակվել էին Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:
Մարտի 13-ին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Անկարայում, որի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել 125 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/28/israel/1976085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



