Tert.am-ը գրում է.

Լատվիան սկսել է պատ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, արդեն կառուցվել է ցանկապատի առաջին երեք կիլոմետրը, որը կդառնա անօրինական ներգաղթյալներին երկիր մուտք գործելուց հետ կանգնեցնելու միջոցներից մեկը: Այդ մասին հայտարարել է Լատվիայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Եվգենիա Պոզնյակը, հաղորդում է Delfi-ն:
 

Ինչպես նշվում է, ռուս-լատվիական սահմանին ցանկապատի նվազագույն բարձրությունը կկազմի 2,70 մետր:
 

Հաղորդվում է, որ այս տարի կնքվել է 1,8 միլիոն եվրոյի պայմանագիր, և նախատեսվում է կառուցել 24 կիլոմետր ցանկապատ: Ընդհանուր առմամբ ցանկապատի երկարությունը կկազմի 92 կիլոմետր, որի համար կծախսվի 17 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել