Blognews.am-ի խմբագրությունը վերջերս մի նամակ ստացավ «Արմ Ֆանատ» օգտատերից, որտեղ հեղինակը տեղեկություններ էր հայտնել Հենրիխ Մխիթարյանի և Ռուբեն Հայրապետյանին կապող «թելերի» մասին։ Նամակը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի blognews.am

Ուզում եմ ձեզ հայտնել մի ուշագրավ տեղեկատվություն՝ կապված հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերության հետ:
Մինչև Գերմանիա տեղափոխվելը Մխիթարյանը պետք է ստանար իր իսկ վաստակած գումարը՝ 2 մլն դոլարի չափով, բայց Հայրապետյանը որոշեց ինքնուրույն տնօրինել այդ գումարը և՝ Մխիթարյանի կամքով կամ նրա կամքին հակառակ, նրան տվեց բաժնեմաս Զարգացման բանկում և դրանով փակեց պարտքի թեման: Այսինքն, Մխիթարյանը դարձավ «ակամա» բաժնետեր Զարգացման բանկում, և դեռ հարց է ՝ արդյունքում նա շահեց, թե կորցրեց:
Մի բան մնում է հաստատ, որ Մխիթարյանը սրանով կախում ձեռք բերեց Ռուբեն Հայրապետյանից և ստիպված է միշտ ստանձել կամակատարի դեր ու պահպանել «բարիդրացիական հարաբերություններ» նրա հետ՝ ավելին չկորցնելու համար:

Սույն տեղեկատվության հավաստիությունը դուք կարող եք ինքներդ՝ որպես լրագրող, ճշտել ցանկացած ատյանում:

Հարգանքով Արմ Ֆանատ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել