Tert.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան շատ օգտատերեր վերջին շրջանում դժգոհում են հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից. համակարգն ուղղակի չի թողնում, և այնտեղից դուրս գալուց, նորից գաղտնաբառ հավաքելուց հետո միայն կամ ստացվում է կամ  էլ կրկին չի ստացվում հաղորդագրություններն ուղարկել:
 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դա կարող է պայմանավորված լինել ֆիլտրերով:


««Չաթի» մեջ ավտոմատ ֆիլտրեր կան, որոնք միանում են մի քանի պատճառով, երբ նույն հղումը մի քանի անգամ, իրար հետևից ուղարկում ես շատ մարդկանց: Կամ եթե ուղարկում ես սոցիալական ցանցի կողմից «բլոկ» ընկած լինք»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:


Ըստ նրա` հնարավոր է, այդ արգելափակված հղումների պատճառը վիրուսներն են, որոնց մասին օգտատերը կարող է նույնիսկ տեղյակ էլ չլինել:


Իսկ վիրուսներից ազատվելու համար փորձագետը խորհուրդ է տալիս, նախ «չկտացնել» ինչ-որ մի բան, որը չպետք է կտացնել:


Իսկ, ամեն դեպքում,  հայտնվելով «կտացրած տեղը»  պետք է խուսափել հետևյալից. չներբեռնել ոչինչ, թույլ չտալ տեղադրել հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը փորձում է անել հենց հետևյալը․ տեղադրել ձեր Google Chrome-ի վրա, որը Հայաստանում ամենատարածված դիտարկիչն է, հավելված  extension։ Սրա վատն այն է, որ համակարգիչը սա որպես վիրուս չի տեսնում։ Հավելվածը տեղադրելն էլ մարդ պետք է ինքն անի՝ համաձայնելով նմանատիպ պատուհանի առաջարկածի հետ։
 

Եթե այս  չեք արել, ապա նույնիսկ կտացնելով վրուսային հղմանը, ամենայն հավանականությամբ չեք վարակվել։ Իրականում, վարակվելը այնքան էլ հեշտ չէ։


Ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եք։

Ստուգել ամբողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով, որպեսզի մաքրվեք հնարավոր վիրուսներից։ Եթե չկա անտիվիրուս, ապա ամենաներքևում տեղադրված է անվճար ծրագրերի ցանկը․ անպայման ներբեռնել, տեղադրեք, պահեք միշտ միացրած և թարմ։
«Արդեն ձեր կյանքի փորձը ցույց է տվել, որ մարդիկ պրոֆեսիոնալ վարակվող եք, այնպես, որ անտիվիրուս ձեր համակարգչին պետք է․ գոնե ձեզանից պաշտպանվելու համար »,-ասում է մեդիափորձագետը:


Իսկ հակավիրուսով ստուգելուց հետո պետք է կատարվի  restart:

Այնուհետև   պետք է մաքրել  ֆեյսբուքյան վիրուսների հիմնական բունը․ Google Chrome-ի հավելվածների  «extension»  մեջ։  Ստորև ներկայացված  տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է պետք ջնջել հավելվածը։ Դուք պետք է մտնեք և ջնջեք ամեն անծանոթ և անհասկանալի բան հավելվածների բաժնում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել