Untitled-4«Հանուն ազատ Հյուսիսային Կորեայի մարտիկներ» շարժման ակտիվիստները Հյուսիսային Կորեայի ուղղությամբ գազով լցված 5 մեծ փուչիկ են ուղարկել՝ դրանց ամրացված 100 000 ագիտացիոն թերթիկով: Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ փուչիկներն արձակվել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից հյուսիս գտնվող Փհաջու քաղաքի Իմջինհակ տաղավարի մերձակա շրջանից:

Ինչպես հեռուստաալիքին ասել են ակտիվիստները՝ առաջիկա 3 ամիսներին իրենք ծրագրում են փուչիկներով Հյուսիսային Կորեա ուղարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ռեժիմը դատապարտող մինչև 10 մլն թռուցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել