Asekose.am-ը գրում է.

Մովսես Երեմյան և Աննա զույգը փետրվար ամսին օրինականացրել են իրենց հարաբերությունները զագսում:

Asekose.am-ի տեղեկություններով ապրիլի 3-ին տեղի  կունենա դերասան Մովսես Երեմյանի և իր ամերիկաբնակ հարսնացուի հարսանիքը:

Զույգը պատրաստվում է պսակադրվել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Դե իսկ հարսանյաց հանդեսը կայանալու է «Օջախ» ռեստորանային համալիրում. նորապսակներին գալու են շնորհավորելու 300-ից ավելի հյուրեր, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Նշենք, որ Asekose.am-ը ցանկացավ մի շարք մանրամասներ ճշտել հենց դերասանից, սակայն վերջինս խուսափեց խոսել ու տրամադրել այլ մանրամասներ.

«Այո, ես ամուսնանում եմ ապրիլի 3-ին: Ձեր ունեցած տեղեկությունը ճիշտ է: Ինձ շատ են զանգահարում, բայց, անկեղծ ասած, չեմ ուզում խոսել այդ մասին»,-մեզ հետ զրույցում խոստովանեց Մովսես Երեմյանը:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նրանց նշանադրության լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել