Panorama.am-ը գրում է.

«Ահաբեկչությունը  խլում է մարդկանց կյանքեր: Չարով, չարիքով և մեղքով լեցուն այս երևույթները համամարդկային լուրջ մտահոգություններ են, որոնց նկատմամբ բոլոր կրոնները չպետք է անտարբեր մնան»,- Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլասի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Մայր տաճարում տեղի ունեցած պարատարգի ժամանակ իր խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանիպաշտոնական կայքից

Արամ Առաջինը նշել է, որ քրիստոնյա համայնքները պետք է առավել կազմակերպվածությամբ կառչած մնան իրենց իրավունքներին, շրջանից արտագաղթը կարող է մեծապես վնասել քրիստոնյա համայնքներին:

Նա նաև կարևորել է Լիբանանում շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու հրամայականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել