Իրավիճակը սահմանի ողջ երկայնքով կտրուկ սրվել է վերջին երկու օրերին։ Ի հեճուկս ձեռք բերված ջենթլմենական պայմանավորվածության, համաձայն որի Նովրուզի ու Զատիկի ժամանակ հակամարտ կողմերը չպետք է կրակեին իրար վրա (Կասպրչիկի նախաձեռնությունը), ադրբեջանցիները չեն դիմացել և սովորության համաձայն խախտել են համաձայնությունը, դե իսկ մերոնք էլ ահավոր խիստ պատժել են։
Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 3 զոհերի մասին՝ 1-ը երեկ, 2-ը այսօր։ Ըստ ադրբեջանական կողմի, մեր գործողությունների արդյունքում սպանվել է 1 սպա, 1 սերժանտ և 1 շարքային։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանցիները միշտ թաքցնու ու նվազեցնում են իրենց կորուստները, ակնհայտ է, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը։ Համաձայն շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանակն կողմը վերջին 2 օրերի ընթացքում ունեցել է առնվազն 7 զոհ։
Հայկական կողմը ունի միայն 1 վիրավոր խաղաղ բնակիչ, ով վիրավորում է ստացել ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում, իսկ զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ չունենք։ Դատելով ադրբեջանական ՊՆ հաղորդագրությունից, իրավիճակը լարված է շփման գծի ողջ երկայնքով, բայց բարեբախտաբար, այդ լարվածությունը նվազելու միտում ունի։ Համենայն դեպս, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կրակոցներ դեռ կան, բայց դրանց ինտենսիվությունը նվազել է։
Անփորձանք ծառայություն մեր տղաներին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=217863931907042&set=a.201327333560702.1073741827.100010503090855&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել