Lurer.com-ը գրում է.

Սիրիայում ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկչուհին Զատիկի տոնին ինքն իրեն պայթեցրել է սիրիական ուղղափառ եկեղեցում: Հարձակումը տեղի է ունեցել Հասաքե նահանգում՝  Ռաս ալ-Այն քաղաքում: Պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռուսկայա վեսնա» պորտալը՝ հղում անելով սիրիական և արաբական լրատվամիջոցներին: Ահաբեկչության զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում:

Ինչպես հայտնի է դարձել, կինը ժամանել է ԻԼԻՊ-ի մայրաքաղաքից՝ Ալ-Ռաքքաից: Նրա ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել:

Ռաս ալ-Այն քաղաքը վերահսկվում է քուրդ աշխարհազորայինների կողմից: Այն  բազմիցս ահաբեկիչների կողմից հարձակումների է ենթարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել