Panorama.am-ը գրում է.

Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից երջանիկ իրադարձություն է և կարևոր մշակութային արժեք ներկայացնող քաղաքի պահպանման համար: Այս մասին իր ելույթում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:  Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգությունը:  Այս մասի գրում է Ռիա նովոստին:

Նշենք, որ նախօրեին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Ռուսական ավիացիան  երեկ  Պալմիրայի շրջանում 40 թռիք է իրականցրել՝  հարված հասցնելով ահաբեկիչների 117 օբյեկտի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ՝  հայտնելով, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանն առավելագույնս համագործակցել սիրիական ուժերի հետ Պալմիրան ականազերծելու գործում: Ասադն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը հին քաղաքի վերականգնման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել