Lurer.com-ը գրում է.

The New York Times թերթը բարձր է գնահատել ռուսական ռազմատիեզերական ուժերի դերը Պալմիրա հնագույն քաղաքի ազատագրման գործում:

«Պատմական քաղաքն ազատագրվել է ռուսական զորքերի օգնության շնորհիվ, որոնք տասնյակ ավիահարվածներ են իրականացրել: Պալմիրայի համար ճակատամարտը ցույց է տվել Պուտինի կենտրոնական դերը՝ Բաշար Ասադի դիրքերի ամրապնդման հարցում»,- նշում է պարբերականը:

Ասադի բանակի կողմից Պալմիրայի ազատագրումը՝ մի քանի շաբաթ տևող ծանր պայքարից հետո, նախապատրաստված է եղել ռուսական օդուժի կողմից, գրում է The Guardian թերթը: Պարբերականի կարծիքով՝ քաղաքի ազատագրումը մեծապես կբարձրացնի ինչպես սիրիացի, այպես էլ ռուս զինվորականների մարտական ոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել