Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 70-ի։ Նշվում է, որ նրանցից 29-ը երեխաներ են՝ փոխանցում է BBC-ն։ Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը։
Պայթյունը տեղի էր ունեցել կիրակի՝ քաղաքի կենտրոնի այգիներից մեկի մոտ՝ մանկական խաղահրապարակից մի քանի մետր հեռավորության վրա։
Այնտեղ են գտնվել բազմաթիվ տեղացի քրիստոնյաներ, ովքեր հավաքվել էին ընտանիքներով՝ տոնելու Սուրբ Զատիկը։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբանի» հետ կապված «Ջամաաթ ուլ-Ահրար» խմբավորման գրոհայինները, ովքեր հայտարարել են, որ թիրախում եղել են հենց քրիստոնյաները։
Լահորի բոլոր հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Շրջանում անվտանգության վերահսկման համար բանակ է բերվել։ Տարածաշրջանային իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: