20110106-172006-pic-936097036_c0-83-2000-1249_s885x516Ճապոնիայում կտրուկ աճել է այն թոշակառուների թիվը, ովքեր հանցագործություններ են կատարում կրկին բանտ ընկնելու հույսով, գրում է Financial Times-ը: Հաղորդվում է, որ խանութներում գողությունների 35%-ը կատարում են 60 տարեկանից մեծ մարդիկ: Նրանց 40%-ը հանցագործություններ են կատարում ավելի քան 6 անգամ` բռնվելու և բանտ ընկնելու հույսով:

«Ճապոնիայում իրադրությունը տարեց մարդկանց ստիպում է հանցագործություններ կատարել: Պետական նպաստ ստացող մարդկանց թիվը ամենաշատն է պատերազմի ավարտից հետո: Տարեց մարդկանց ավելի քան 40%-ն ապրում է միայնակ: Դա արատավոր շրջան է: Նրանք դուրս են գալիս բանտից, նրանք չունեն ո՛չ փող, ո՛չ ընտանիք, և նրանք կրկին հանցագործություն են կատարում»,- նշել են փորձագետները:

Նշվում է, որ նույնիսկ համեստ ծախսերի դեպքում թոշակառուի ծախսերը 25%-ով ավելի են պետական թոշակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել