Առաջին անգամ ընտանիքի ղեկավարը` պլաստիկ վիրաբույժ Մայքլ Նիքոլը, նկատելով իր դստեր` Շարմի դուրս ցցված պորտը` այն վիրահատել է, երբ աղջիկն ընդամենը 9 տարեկան էր:

Նրա մյուս դուստրը` Բրիտանին, իր 18 ամյակին հորից յուրօրինակ նվեր` սիլիկոնե կուրծք է ստացել

Սակայն այսքանով պլաստիկ վիրաբույժի դուստրերի «գեղեցկանալու» գործընթացը չի ավարտվել:

Նրանք կանոնավոր կերպով այցելում են հոր կլինիկա, որտեղ Մայքլը նրանց բոտոքսի ներարկումներ է անում, ինչպես նաև մաքրում է մաշկը:
Աղջիկների մայրն ասել է, որ նախկինում իրեն դուր չէր գալիս աղջիկների՝ պլաստիկայով տարվելը, սակայն տեսնելով ամուսնու գործի կատարյալ արդյունքը` նա փոխել է իր կարծիքը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



