Tert.am–ը գրում է.

Մեծ կուրծք և Instagram-ում 3.5 միլիոն ու ավելի հետևորդ ունեցող աղջիկը գտնում է, որ թեև փարթամ կուրծք ունենալը առավելություն է, սակայն այն ունի նաև անհարմարություններ, գրում է mirror.co.uk-ը:

ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակչուհի Լինդսի Փելասի կարծիքով՝ մեծ կուրծք ունեցող աղջիկները և կանայք ամեն անգամ կռանալուց պետք է ուշադիր լինեն, որպեսզի կուրծքը շորից դուրս չգա: Ամենօրյա թեթև  հագուստով չափազանց մեծ կուրծք ունեցողները վուլգար տեսք են ստանում, ասես պոռնոաստղ լինեն: 

Փարթամ կուրծք ունենալու խնդիրներից մեկն է նաև վերնաշապիկի կոճակ կոճկելու դժվարությունը: 

Մարզվելիս կամ ակտիվ շարժվելիս դրանք շարժվելու են վեր ու վար` առաջացնելով անհարմարություններ: Խնդիր է նաև մեծ կրծքի քրտնարտադրությունը, որն ամեն անգամ ստիպում է անտիպերսպերանտ կիրառել: 

Լինդսիի համար խնդիր է նաև այն, որ մարդիկ հակված են մտածել, որ մեծ կուրծքը պլաստիկ վիրահատության արդյունք է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել