Բրիտանացի 20-ամյա ուսանողուհի Ջեսիքա Քերֆին ծնվել է 4 երիկամով:

Այդ մասին նա իմացել է, երբ աջ կողքի սարսափելի ցավերով հիվանդանոց է տեղափոխվել:

Սուրեյ կոմսությունում գտնվող Սուրբ Հելիերա հիվանդանոցի վիրաբույժները նշել են, որ հյուսվածքների՝ ցավեր առաջացնող պատռվածքի պատճառը աղջկա հավելյալ օրգաններն են, որոնք, իհարկե «նեղություն են կրել» 2 երիկամի համար նախատեսված տեղում:

Բժիշկները վնասված երիկամից ավելի քան 2000 մլ. հեղուկ են դուրս բերել:

«Բժիշկն ասել է, որ կփորձի փրկել երիկամների լրացուցիչ զույգը, սակայն խորհուրդ է տվել պատրաստ լինել այն բանին, որ դրանք ամեն դեպքում կարող են հեռացվել»,- ասել է Ջեսիքայի մայրը՝ 45-ամյա Էլիսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



