Մի տեսակ զավեշտալի ա, որ այն դեպքերում, երբ աթեիստները, կամ էլ մարդիկ, ովքեր իրենց աթեիստ են դեկլարացնում, բայց գործանականում պռոստը անհավատներ են, իրենց բարձր դիրքերից իջնում են մեր՝ խավարամիտ հավատացյալներիս մակարդակին ու սկսում են կրոնի և քրիստոնեության մասին ինչ որ հարցում բանավիճել, ապրիորի վստահ են, որ զուտ մենակ նրա համար, որ իրենք աթեիստ/անհավատ են, իսկ դիմացինը հավատացյալ, նշանակում է, որ գիտելիքների ու տրամաբանական մտածողության մասով իրենց և հավատացյալի հարաբերակցությունը մոտավորապես նույնն է, ինչ իրենց ու ամեոբայի։
Չգիտեմ ինչու է այդպես :)
Հ․Գ․ Զավեշտալի ա, որովետև նույնիսկ ամենամոլի ու անձնուրաց աթեիստը ինչ էլ անի, մի հատ սկզբունքային հարցում չի տարբերվում հավատացյալից։ Երկուսն էլ դոգմատիկ են, ուղղակի մեկը հավատում է, որ Աստված կա, բայց չի կարող փաստերով ապացուցել դա, մյուսը հավատում է, որ Աստված չկա, բայց էլի չի կարող փաստերով ապացուցել դա :)



