Արեւելքի ամենագեղեցիկ ու հարուստ երկրներից մեկը:
- Համարվում է, որ երկրի անվան հիմքում ընկած է սանսկրիտերեն Malaiur (կամ Malayadvipa) բառը, որը թարգմանաբար նշանակում է «լեռնային երկիր»: Առաջին եվրոպացիները, որ երեւացել են Մալայզիայում, եղել են պորտուգալացիները: Նախկինում այս երկիրը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, անկախություն է ստացել միայն 1957թ.:
- Մալայզիայի բնակչության 50%-ը կազմում են մալայացիները, 35%-ը` չինացիները, 15%-ը` հնդիկները: Երկրի բնակչության մոտ 60%-ը իսլամի հետեւորդ է, սակայն տարածված են նաեւ քրիստոնեությունը, բուդդիզմը, հինդուիզմը եւ այլն: Մալայզիայի ժողովուրդները ապրում են համերաշխ ու խաղաղ եւ հարգանքով են վերաբերում այլադավաններին:
- Մալայզիայի գերագույն ղեկավարը սուլթանն է (թագավորը), երկրում հաստատված է սահմանադրական միապետություն:
- Երկրի մայրաքաղաքը Կուալա-Լամպուրն է, որտեղ ապրում է մոտ 1,8 մլն. մարդ: Գեղեցիկ, մաքուր ու անվտանգ քաղաք է, որը հիմնադրվել է 1857թ.:
- Պետական լեզուն երկրում մալայերենն է, շատ տարածված է նաեւ անգլերենը: Միջնակարգ ուսումը Մալայզիայում անվճար է, իսկ բարձրագույն կրթություն կարելի է ստանալ կրեդիտային համակարգով՝ անվճար սովորել համալսարանում, իսկ ավարտելուց հետո աշխատել եւ պարտքը վերադարձնել պետությանը:
- Մալայզիական Սարավակ նահանգում գրեթե մեկ դար իշխում էր «սպիտակ ռաջաների» տոհմը, որի հիմնադիրն էր անգլիացի Ջեյմս Բրուքը: Նա 1842թ. Բրունեյի սուլթանից ստացել էր Սարավակի ռաջայի տիտղոս: Բրուքն է հիմնադրել Սարավակի գլխավոր քաղաք Կուչինգը:
- Մայրցամաքից Պենանգ կղզի ձգվող կամրջի երկարությունը կազմում է 13,7 կմ: Այն իր երկարությամբ երրորդն է Ասիայում:
- Մալայական Սիպադան կղզին համարվում է աշխարհի ամենահայտնի վայրերից մեկը դայվինգի (ստորջրյա լողի) համար:
- Մալայզիայում է գտնվել աշխարհի ամենամեծ՝ արքայական կոբրան, որի երկարությունը կազմում էր 5մ 7սմ:
10.Մալայական խոհանոցը նման է հնդկական, չինական, թաիլանդական խոհանոցներին, նրա հիմնական բաղադրիչներն են բրինձը, միսը, բանջարեղենները եւ այլն:
Մեկնաբանություններում գրեք, թե արեւելյան ո՞ր երկրներին խորհուրդ կտայիք անդրադառնալ:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/bbxra
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել