bbc.com–ի փոխանցմամբ Իտալիայի հարավում գտնվող Սալերնո նահանգում ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում և անցած երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների մասնակիցներից մեկը: Նա կասկածվում է կազմակերպիչների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Մոտ օրերս ձերբակալված Ջամալ Էդին Ուալին կարտահանձնվի Բելգիայի իշխանություններին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելգիայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Բրյուսելի ահաբեկչություններին մասնակից մեկ այլ կասկածյալի՝ Ֆեյսալ Շ.-ին: Նյութի աղբյուր՝ http://armlur.am/506860/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



