Մարտի 24-ից 27-ը Մոսկվայում ընթանում է սամբոյի «Անոտոլի Խառլամպիեվի հուշամրցաշար»-Աշխահի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: Ինչպես հայտնում է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր սամբիստներից երեքն արժանացել են պարգևների:
Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը /68կգ/ և Մավրիկ Նասիբյանը/74կգ/ գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեցին միայն եզրափակիչ պայքարում և արժանացան արծաթե մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն անգերազանցելի էր և նվաճեց հաղթողի տիտղոսը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/26/sambo/1975186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել