trampAraratnews.am-ը գրում է.

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի լռության պատճառը եվրոպական իշխանությունների թուլությունն է եւ ոչ կոմպետենտ օրենսդրությունը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկածու Դոնալդ Թրամփը:

«Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, որը նաեւ տեղյակ էր Բրյուսելի հարձակումների մասին, այլեւս չի խոսում: Թույլ առաջնորդներ եւ անհեթեթ օրենքներ»,- գրել է նա:

Բելգիայի դատախազության աշխատակիցների խոսքով՝ Աբդեսլամին 4 անգամ հարցաքննել են, սակայն նա ոչ մի ցուցմունք չի տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել