Tert.am-ը գրում է.
Healthy food star-ը սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս է ներկայացրել:
 
Ընկույզից պատրաստվող այս թուրմն օգնում է կանխել զարկերակների խցանումն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Արյունատար անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նիկոտինից թունավորման և յուղոտ ուտելիքների չարաշահման դեպքում:

Այս օգտակար թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ծխողներին: Թուրմի բուժիչ բաղադրամասը ընկույզի միջնապատն է:

4-5 ընկույզի միջնապատը պետք է հանել,  թրջել  երեկոյան, առավոտյան եռացնել և ըմպել ստացված թուրմը որպես թեյ: Այն պետք է ըմպել դատարկ ստամոքսով: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն կնպաստի նաև արյան ճնշման կարգավորմանը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել